Հոգեբուժարանում մահացած հիվանդի գործը կարճվել է. «168 ԺԱՄ»
2014թ. մայիսի 5-ին «Ավան հոգեբուժական կենտրոնում» մահացել էր 33-ամյա Էդգար Շաթիրյանը: Նրա հարազատները բաց նամակով դիմել էին Առողջապահության նախարարին, Ոստիկանապետին, Գլխավոր դատախազին:
Դեպքի առթիվ Ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Սակայն, ինչպես «168 ԺԱՄ»-ն է տեղեկացնում, քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին լրատվամիջոցին տեղեկացրել է ՀՔԾ մամլո խոսնակը՝ նշելով, որ գործը կարճվել է՝ բուժանձնակազմի աշխատակիցների արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Դատաբժշկական փորձաքննության արդյուքնները ցույց են տվել, որ Շաթիրյանի մահվան պատճառը եղել է սուր կորոնար անբավարարությունը:
Փորձագետների գնահատմամբ՝ Շաթիրյանի ախտորոշումը եղել է ճիշտ, իսկ նրա վերակենդանացմանն ուղղված միջոցառումները՝ բավարար:
Հարազատների պնդմամբ, սակայն, Է.Շաթիրյանի մահվան մասին իրենց տեղեկացրել են երեք ժամ անց, իսկ մահվան հանգամանքերի վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ բուժաշխատողները հայտնել, են թե մահանալու ողջ ընթացքը նկարել են հեռախոսով:
Հարազատները պնդում են, որ իրեց տեղեկություններով՝ Էդգարին ուժեղ հոգեմետ դեղամիջոց է ներարկվել՝ տիզերցին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» օրաթերթի` 04.11.2014թ. համարում:
