Հոգեկան անհավասարակշիռ վիճակ, թմրանյութերի ազդեցություն, թե՞ ցինիկ դիվերսիա. ՌԴ փորձագետի կարծիքը
Shabat.am-ը գրում է. Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ՌԴ հանրային պալատի նախկին անդամ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության փորձագետ Դենիս Դվորնիկովի հետ:
Հիշեցնենք, գազանաբար սպանվել են 7 հոգանոց ընտանիքի 6 անդամները: Հրաշքով փրկվել է միայն 6-ամսյա փոքրիկ Սերյոժան, ով այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Փորձագետը նախ ցավակցեց հայ ժողովրդին.
-Առաջին հերթին ես կցանկանայի իմ խորին ցավակցությունները հայտնել ընտանիքի հարազատներին եւ հայ ժողովրդին: Սա հրեշավոր ողբերգություն է: Տեղի ունեցածի վերաբերյալ իմ կարծիքը միանշանակ է: Իրադարձության վերաբերյալ երկու տարբերակի շուրջ եմ մտորում: Առաջինը՝ զինծառայողը կամ գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում կամ թմրանյութերի ազդեցության տակ: Այս դեպքում պետք է հարցաքննել նրանց, ովքեր ուղարկել են այս մարդուն պատասխանատու ծառայության՝ ՌԴ սահմաններից դուրս: Ցանկալի է սկսել շրջանային զինկոմիսարիատից եւ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի բժիշկներից:
մանրամասները` սկզբնաղբյուրում
