Հոկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 2931 տոննա դեղձ. ԳՆ
Հոկտեմբերի 14-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 2931 տոննա դեղձ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1954 տոննայով ավելի է։
Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի հոկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանից արտահանվել էր 977 տոննա դեղձ։
