Հոկտեմբերի 15-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 181.909 տոննա խաղող.
Հոկտեմբերի 15-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում մթերվել է 181.909 տոննա խաղող, նախորդ ողջ տարվա 167.185 տոննայի դիմաց:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ խաղողի մթերման աշխատանքները շարունակվում են:
