Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը ԿԸՀ-ն կհրապարակի առաջիկա օրերին
«Երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցը: Ըստ այդմ, սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի շուրջ 350 համայնքներում: Թեկնածուների առաջադրումը նախատեսված է օգոստոսի 14-ից 19-ը, իսկ գրանցումը նախտեսված է օգոստոսի 19-ից 24-ը: Այս և դրանից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 2-ին, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն ՀՀ ընտրական հին օրենսգրքով նախատեսված ընթացակարգով: Բացառություն կլինեն միայն Գյումրին և Վանաձորը, որոնցում համայնքի ղեկավարի փոխարեն գյումրեցիներն ու վանաձորցիները կընտրեն ավագանի, որն էլ իր կազմից կընտրի քաղաքապետ, ինչպես Երևանում: Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը, ամենայն հավանականությամբ, ԿԸՀ-ն կհրապարակի առաջիկա օրերին»,-գրում է «Ժողովուրդը»:
