Հորդորում եմ լրատվամիջոցներին՝ կուլ չտալ որևէ անօրինականութուն. լրագրող Թագուհի Ասլանյան
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրրում մեկնարկեց LIVEnews.am-ի լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի դեմ դատական առաջին նիստը։ Մեր գործընկերուհին ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանից պահանջում է անձնական վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն, և փոխհատուցում։
Դատարանից ակնկալիքների, ազատ խոսքի ճնշման եւ հայցի պահանջի վերաբերյալ, Newsmedia.am-ը զրուցեց լրագրող ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով հայցի հիմքին եւ պահանջներին ասաց.
-Հոկտեմբերի 29-ին Միջազգային և անվտանգության հարցերի հակական ինստիտոտի գրասենյակում կազմակերպվել էր քննարկում, որը ձևաչափով եղել է բաց, թեև գրասենակի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից նախապես հայտարարվել էր, թե մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մուտքը գրասենյակ արգելվելու է: Ինչը վկայում է՝ լրատվամիջոցների մասնագիտական, օրինական գործունեության իրականացման ընթացքում խոսքի ազատության իրավունքի իրացմանը խոչընդոտելու փաստի մասին։ Սովորաբար փակ միջոցառումների մասին բացահայտ չի հայտարարվում, տեղեկություն չի տարածվում նախապես, իսկ նախընտրելի կամ գործընկեր լրատվամիջոցներին տեղեկացվում է առանձին հրավերով։ Մինչդեռ ինչպես պարզեցի միջոցառմանը ներկայացած լրատվամիջոցներից մեկի լրագրողից, իրենց հատուկ և առանձին հրավեր չի ուղարկվել, հետևաբար Ստյոպա Սաֆարյանը լրատվամիջոցներին պարզաբանում տալու ժամանակ նշելով, թե միջոցառմանը կարող էին ներկա լինել միայն իրենց գործընկեր լրատվամիջոցները, որոնց առանձին հրավեր է ուղարկվել,ակնհայտ սուտ է։
Այնուհանդերձ մենք Սաֆարյանի գրասենյակ ենք գնացել միայն միջոցառման ավարտից հետո, որին հրավիրված չէինք՝ ըստ նրա։ Իսկ նպատակը իրեն ժողովրդավարության ջատագով հորջորջած անձից պարզաբանում ստանալն էր, թե արդյո՞ք իր վարքով չի հակասում իր ղեկավարած կառույցի սկզբունքին և գաղափարախոսությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների կայացմանը։ Բայց նա մեր հարցերից խուսանավելու համար անցավ ակնհայտ անձնական վիրավորանքների։ Դե պարզ է, իր արաքը որևէ տրամաբանական արդարացում չուներ, և այդ մարդուն մնում էր միայն այդ ձևով թեման շեղել՝ այլ հարթություն։ Եվ ահա, տեսնելով LIVEnews.am-ի բարձրախոսը, նա մեզ դուրս հրավիրեց՝ ասելով. «Ես կարո ՞ ղ եմ գալ նույնքան լկտի, ինչպես դուք, ներխուժել Ձեր բնակարան»։ Նա պարբերաբար պնդում էր, թե ինստիտուտն իր բնակարանն է, և լրագրողներին էլ ինքը փաստացի իր տուն է հրավիրել, իսկ մեր մուտքն իր տուն հաճելի չէ իրեն. ասես ճաշի կամ հյուրասիրության էր հրավիրել՝ իր գումարներով։
Երբ նա նորից պնդեց, թե դա իր մասնավոր տարածքն է, ես էլ հրավիրեցի նրան մեր տարածք՝ բնականաբար նկատի ունենալով խմբագրություն, որից հետո հաջորդեց Սաֆարյանի հաջորդ վիրավորանքը, որն ուղղված էր իմ անձին։ «Ես չեմ համենում։ Ինձ հրավերներ մի ուղարկեք. ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների,: Դ ուք իմ կինը չեք, որ ինձ որևէ տեղ հրավիրեք, իմ կինը կարող է ինձ տեղ հրավիրել»։
Սաֆարյանի վերոնշյալ վիրավորական արտահայտությունները արձանագրել են մի շարք լրատվամիջոցներ, որոնք էլ տարածվել են համապատասխան լրատվամիջոցներով , և նրանց տեսագրություններն ունեցել են բազմահազար դիտումներ։ Հետևաբար դիմել ենք դատարան, ինձ հասցված վիրավորանքի համար՝ Սաֆարյանից պահանջելով հրապարակային ներողություն խնդրել , և բարոյական հատուցում վճարել՝ 1 մլն դրամ։
-Թագուհի, ի՞նչ ակնկաիքներ ունեք դատական իշխանություններից, հաշվի առնեով երկրոմ տիրող իրավիճակը, եւ առհասարակ Ստոպա Սաֆարյանի բացահատ իշխանական կեցվածքը:
-Ճիտն ասած, ես հավատում եմ, որ դատարաններում աշխատում են նաև անաչառ դատավորներ, բայց մտավախություն ունեմ, հաշվի առնելով Սաֆարյանին նվիրած ՀԽ նախագահի նոր պաշտոնը և նրա իշխանահաճո կեցվածքը, դատավորի վրա որոշակի բարոյահոգեբանական ճնշումներ լինեն։ Բայց կանխակալ դիրքորոշում չեմ ուզում հայտնել, դատական գործին համընթաց նաև որոշակի հետևություններ կարվեն։
-Առհասարակ, վերջին երկու տարիներին լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ ուղղակի եւ անուղղակի ճնշումները, ըստ Ձեզ ի՞նչ վտանգներով են հղի:
-Ցավոք, իշխանությունը մերօրյա իշխանավորներին հանձնելուց հետո, իսկապես վհուկների որս է սկսվել լրատվամիջոցների նկատմամբ: Եւ ցավոք սրտի, թացը՝չորի հետ խառնվել է։ Եւ ամենավատն այն է, որ որոշ դեմքեր լրատվամիջոցների նկատմամբ իրենց հատուկ վերաբերմունքը անձնավորում են, և թիրախավորում այնտեղ աշխատող լրագրողներին՝ չճանաչելով նրանց անձը և չհիշելով, որ ժամանակին նրանք նաև իրենց իրավունքներն են պաշտպանել, իրենց ձայնը լսելի դարձրել, երբ խեղճերը ընդդիմություն էին։ Նման պայմաններում վտանգներն իրենց համար են լինելու, քանի որ ժողովրդավարության մասին խոսող և միջազգային կառույցների աչքը մտնելու համար կաշվից դուրս եկող իշխանավորները, կամ նրանց շրջանակի մարդիկ՝ ջուրն են գցելու այդ ջանքերը։ Այնպես որ, թող անգամ բախտները չփորձեն, որովհետև վաղուց անցել են այն ժամանակները, երբ պատուհաններից համակարգիչներ դուրս նետելով՝ մարդիկ պատասխանատվության չէին ենթարկվում։ Եվ հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին, կուլ չտալ որևէ անօրինականություն, այլապես դրանք նախադեպեր կդառնան։
Նաև շնորհակալ եմ այն փաստաբաններին, որոնք առանց որևէ շահի, նաև պայքարելով մարդու իրավունքների ազատության համար, աջակցում են լրագրողներին՝ հանձն առնելով պաշտպանելու նրանց դատարաններում՝ դրանով իսկ հնարավորություն տալով լրագրողներին պայքարելու արատավոր երևույթներն արմատախիլ անելու համար։ Նրանցից մեկն էլ՝ իմ իրավունքները դատարանում պաշտպանող փաստաբան Լուսինե Վիրաբյանն է, որը պատրաստակամություն հանձնեց օգնելու ինձ անշահախնդիր:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից