Հորդորում ենք խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`
կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,
պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
պահել սոցիալական հեռավորություն,
հաճախակի օդափոխել փակ տարածքները։
Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: