Հորը սպանած Գևորգ Չոլախյանը կալանավորվեց
Մարտի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանք կիրառելու Ջրվեժ գյուղի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանի նկատմամբ, որը կասկածվում է հորը՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանին սպանելու համար․ հայտնում է Shamshyan.com-ը։
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, եւ Գ. Չոլախյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք՝ մարտի 10-ին 36-ամյա որդին դանակի մի քանի հարվածով սպանել էր 64-ամյա հորը։