Հոսանքը կթանկանա
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա:
Արդեն հայտնի է, որ մի քանի շաբաթից Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերությունը կդիմի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի էլեկտրաէներգիան թանկանա:
«Այս պահին բանակցությունները շարունակվում են, 6 դրամ թե՝ 10, հիմա դժվար է ասել»,- ասել է ՀԷՑ մամուլի խոսնակը:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում էականորեն գնաճ տեղի կունենա, իսկ առկա աշխատավարձերի շեմի պարագայում սոցիալական բևեռացումն անխուսափելի է:
