Հովհաննես Դավթյանը վարկանշային սանդղակում բարձրացավ 15-րդ տեղ
Panorama.am-ը գրում է.
Ձյուդոյում «Մաստերս» և «Մեծ սաղավարտ» անվանակարգերից հետո դասակարգումով երրորդն է «Մեծ մրցանակ» (Գրան պրի) անունը կրող միջազգային մրցաշարը: Այստեղ սահմանափակում չկա, և մրցումներին կարող է մասնակցել աշխարհի ցանկացած երկրի անվանի պատվիրակ: Հասկանալի է, որ հեղինակավոր մարզիկներով են համալրվում նման մրցաշարերը, որոնցից մեկն էր խորվաթական Զագրեբում անցկացված միջոցառումը: Նրանց շարքում էր նաև գյումրեցի Հովհաննես Դավթյանը (60 կգ): Նա 2007 և 2012 թթ. եղել է Եվրոպայի արծաթե մեդալակիր, իսկ 2009-ին երրորդն է ճանաչվել աշխարհի առաջնությունում: Մեր փորձառու մարզիկից հաջողություն ակնկալվում էր: Բայց վաստակավոր մարզիչ Կարեն Սիմոնյանի սանn ավելիին հասավ: Նա երեք անընդմեջ հաղթանակով մտավ եզրափակիչ, որտեղ գերմանացի Տոբիաս Էնգլմայերին ընդամենը 2 րոպե 39 վայրկյանում մաքուր գցումով իր հաշվին ժամանակից շուտ հաղթանակ գրանցեց: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հաղթանակի շնորհիվ Հովհաննեսը վաստակեց 300 միավոր և այժմ նա վարկանշային աղյուսակի 15-րդ հորզոնականում է (842 միավոր): Կարծում ենք` հայ վարպետը կզարգացնի հաջողությունը, կամրապնդի իր դիրքը և կարժանանա օլիմպիական ուղեգրի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ