Հովհաննես Գաբուզյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված առաջնությունում նվաճել է Եվրոպայի մինչեւ 18 տարեկան շախմատիստների փոխչեմպիոնի կոչումը, հաղորդում է Armchess-ը: Հայ շախմատիստը 10 տուրից հետո վաստակել է 7 միավոր՝ 0.5 միավոր զիջելով Եվրոպայի չեմպիոն՝ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին։ Գաբուզյանն արծաթե մեդալակիր էր դարձել նաեւ Եվրոպայի 2011թ. Մ16, 2012թ. Մ18 եւ աշխարհի 2012թ. Մ18 առաջնություններում: