Հովիկ Աբրահամյանն էլ եկեղեցի կառուցեց
«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուտով կհամալրի Հայաստանի բոլոր աստվածավախ, ասվածապաշտ, աշխարհիկ հաճույքներին չտրվող, աստվածաշնչյան պատվիրանները սրբորեն կատարող ու հանդուրժող քրիստոնյա բարերարների շարքերը, որոնց բարի գործերի վերջին հանգրվանը սեփական նախաձեռնությամբ եկեղեցու հիմնումն է:
Թերթի տեղեկություններով, առաջիկայում՝ ամենայն հավանականությամբ, մայիսի 31-ին, հարազատ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հանդիսավորությամբ տեղի կունենա Աբրահամյանի միջոցներով վեր խոյացած Սուրբ Հովհաննես եկեղեցու բացումը, որի հիմնադրման աշխատանքներն սկսվել են «անհիշելի» ժամանակներից, բայց այդպես էլ չէր հաջողվում շինարարությունն ավարտին հասցնել»:
