1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հովիկ Աբրահամյան-Գագիկ Խաչատրյան սուր հակամարտությունը դուրս է գալիս հրապարակային դաշտ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր ինտրիգ է սպասվում: Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնելու է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է «ջրել» Հրազդանի ցեմենտի գործարանի կուտակած հարկերի դիմաց գոյացած, ընդհանուր առմամբ՝ մոտ 510 միլիոն դրամ տուգանքները: Նախագծի վերաբերյալ բոլոր շահագրգիռ գերատեսչությունները դրական եզրակացություն են ներկայացրել, բացի մեկից` ՀՀ ֆինանսների նախարարությունից: Վերջինս մի քանի էջ տեքստով ներկայացրել է իր առարկությունները, հիմնավորելով, որ հարկային պարտականությունները չկատարած տնտեսվարողին տուգանքներից ազատելով, կառավարությունը փաստորեն կխրախուսի անպարտաճանաչ հարկատուներին:
Մեր տեղեկություններով, տվյալ նախագծի կողմնակից է նաեւ վարչապետը, ու սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ Հովիկ Աբրահամյան - Գագիկ Խաչատրյան լուռ, բայց սուր հակամարտությունը դուրս է գալու հրապարակային դաշտ: Խնդիրն այն է, որ եթե կառավարությունը հավանություն տա օրենքի նախագծին, ապա այն շուտով կուղարկվի Ազգային ժողով եւ խորհրդարանական մեծամասնության համար կդառնա գլխացավանք: Նույնիսկ տեղեկություններ կան, որ այսօր առավոտյան, մինչեւ կառավարության նիստի սկսվելը հարցը կարող է հանվել օրակարգից:
Ուշագրավ է նաեւ, որ օրենքի նախագիծը պատրաստվել է ընդամենը մի քանի օր առաջ. նախագծի բացատրական մասում բերված են որոշ տվյալներ որոնք ամփոփված են այս տարվա փետրվարի 1-ով: Սովորաբար նման նախագծերը շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով շրջանառվում են գերատեսչություններում: Ինչ վերաբերում է զուտ հարկային արտոնություններին, ապա այստեղ եւս հետաքրքիր դրվագներ կան: Հրազդանի ցեմենտի գործարանը իրոք կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ: Նրա հաշիվները արգելափակված են, ընդհանուր պարտքը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում եւ այլն:
Սակայն գործարանի հիմնական խնդիրները ծագել են դեռ տարիներ առաջ, երբ դրա սեփականատերը ոչ անհայտ Միկա Բաղդասարովին պատկանող օֆշորային ընկերությունն էր: Գործարանը, մինչեւ այս ընկերության սեփականությունը դառնալը, մասնավորապես 1999 թվականին, արտադրել էր ավելի քան 1 միլիոն տոննա ցեմենտ: 2001 թվականին Բաղդասարովը գնեց այդ գործարանը 150 հազար դոլարով, եւ համեմատության համար նշենք, որ 2014 թվականին այստեղ արտադրվել է միայն 80 հազար տոննա ցեմենտ:
Մի փոքրիկ, նույնիսկ՝ աննշան դետալ: 2001-ին, երբ Բաղդասարովը իր օֆշորային ընկերության միջոցով 150 հազար դոլարով գնեց մեր արդյունաբերության հսկաներից այս մեկը, Կարեն ճշմարիտյանը Արդյունաբերության եւ առեւտրի նախարարն էր: Այսօր կառավարության նիստին ներկայացվելիք այս օրենքի նախագծի հեղինակը եւս Կարեն Ճշմարիտյանն է` ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Նախագծին ուղեկցող պարզաբանումներում, սակայն, բառ անգամ չկա այն մասին, թե գուցե ցեմենտի գործարանը «սկել է» ոչ արդյունավետ սեփականատիրոջ պատճառով: «Սկել է» գուցե այն պատճառով, որ գործարանը Միկային վաճառվել է, մեղմ ասած, մութ սխեմաներով: Գործարանի սնանկացման այս հիմնական եւ արմատական պատճառներին էկոնոմիկայի նախարարությունը, բնականաբար, չի անդրադառնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan