Հովիկ Աբրահամյանենք կրակի հետ են խաղում
Երեկ վերսկսվեցին դեռևս հուլիսի կեսերին Ազատության հրապարակում սկսված հոսանքի թանակցման դեմ բողոքի ակցիաները: Իսկ դրա պատճառը շատ տրամաբանական է. Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ուղղակի խաբեց մեզ հերթական անգամ: Կառավարության համար արդեն ադաթ է դարձել հանրությանը խաբել, նրանց ամեն անգամ կարծես թե հաջողվում է ջրից չոր դուրս գալ, սակայն սա այն դեպքը չէ, այս պատմության սցենարն այլ է:
Դեռ մեկ ամիս առաջ նույն Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր, որ հոսանքի թանկացումը սուբսիդավորվելու է մինչև ՀԷՑ-ում հրավիրված աուդիտի արդյունքների հայտնի լինելը: Որոշ մասնագետներ նույնիսկ ժամկետներ էին նշում` խոսելով առնվազն 6 ամսվա մասին և դա աուդիտը սկսելուց հետո, իսկ ՀԷՑ-ում աուդիտը դեռ սկսած չէ:
մանրամասները՝replik.am-ում
