Հովիկ Աբրահամյանի ազգականուհին նոր խորհրդարանում կլինի «Ծառուկյան դաշինքի» պատգամավորը
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականուհի Կարինե Պողոսյանը նոր խորհրդարանում կլինի արդեն ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորը: «Այդ խմբակցությունն էլ երկրի վաղվա օրվա համար մտահոգ է, շատ սրտացավ, հանունի, ոչ թե ընդդեմի, բնականաբար, նորմալ պետք է լինի, ի՞նչն է դժվարությունը»,- նոր թիմում իր աշխատանքի վերաբերյալ այսպես արտահայտվեց տիկին Պողոսյանը: Եթե Հովիկ Աբրահամյանի հետ կապված հայտնի իրադարձությունները չլինեին, Դուք կփոխեի՞ք Ձեր խմբակցությունը կամ թիմը: «Չեմ կարծում»: Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը, գաղափարակա՞ն էր, թե՞ անձնական: «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել… նպատակահարմար էդպես գտա»»:
