Հովիկ Աբրահամյանին ԱՄՆ-ում որևէ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա չի ընդունել
«Հրապարակ»-ը գրում է. «Որպես կանոն, կոնֆերանսներն ու միջազգային գիտաժողովները լավ առիթ են, որպեսզի դրանց մասնակցելու նպատակով տվյալ երկիր ժամանած բարձրաստիճան պաշտոնյան պետական մակարդակի հանդիպումներ ունենա: Սակայն Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրաստիճան հայ պաշտոնյան մեկնում է ԱՄՆ, և տանտերերը չեն ընդունում վերջինիս: Ավելին, դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը ժամանում է ԱՄՆ արտգործնախարարի տեղակալի օգնականը:
Մինչդեռ ՀՀ վարչապետները, այդ թվում Վազգեն, Սերժ, Տիգրան Սարգսյանները, ժամանակին ընդունելության են արժանացել Սպիտակ տանը՝ փոխնախագահների մակարդակով, իսկ Հովիկ Աբրահամյանին ԱՄՆ կատարած այցի ժամանակ որևէ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա չի ընդունել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
