Հովիկ Աբրահամյանին համեմատեցի Ալեքսանդր Մյասնիկյանի հետ ու « մեռա ծիծաղից»
Վարչապետին թողնես տաք-տաք տեղը նստած որոշումներ ընդունի: Ամեն անգամ, երբ ականատես եմ լինում, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում Բաղրամյան պողոտայում, ակամայիս հիշում եմ Խորհրդային Հայաստանի առաջին վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանին: Հիշում եմ, քանզի ինչպես պատմությունն է վկայում, նրա կառավարման օրոք նմանատիպ հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, ավելին՝ կիսասոված և սոված մարդկանց երթեր և նստացույցեր գրեթե ամեն օր էին լինում: Հայաստանում այն տարիներին վիճակը մոտ հազար անգամ ավելի վատ էր քան հիմա՝ սով, ներքին պատերազմներ ԽՍՀՄ տարածքով մեկ, համաճարակներ, չկային առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ՝ հաց, շաքար, թեյ և այլն: Ներքին թշնամին պահը բաց չէր թողնում, որպեսզի սաբոտաժի ամեն ինչ: Կայարանները պարալիզացված վիճակում էին…Մի խոսքով դժողքային իրավիճակ էր: Սակայն արի ու տես՝ Խորհրդային Հայաստանի վարչապետը/ այն ժամանակ այդ պաշտոնը կոչվում էր մինիստրների սովետի նախագահ/՝ Ալեքսանդր Մյասնիկյանը չէր խուսափում առանց թիկնապահների իջնել բողոքի ցույց կազմակերպած քաղաքացիների մոտ: Չէր վախենում, չնայած համոզված էր, որ հավաքվածներից շատերը այնտեղ զինված էին եկել: Նրան կարելի էր տեսնել ամենուր՝ գործարաններում, կայարաններում, հրապարակներում և տարբեր մարդաշատ տեղերում: Նա անընդհատ շփվում էր մարդկանց հետ:
Հ.Գ-Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ սա ԽՍՀՄ-ի գովքը չէ, սա անձերի խնդիր է… Հիմա տեսեք, թե ինչպիսինն է մեր այսօրվա վարչապետի նիստն ու կացը և լռեք..., կամ ծիծաղեք: