Հովիկ Աբրահամյանին զգուշացվում է՝ խելոք նստել տեղը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ժամանակ առաջ հարկային մարմինները, որոնք չեն խնայում անգամ ռեժիմի սիրելի օլիգարխներին, այդ թվում` Սամվել Ալեքսանյանին, նրա «Աստղիկ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերել` աշխատողների գրանցված չլինելու մասով։
Ստուգումներ են եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրհամյանի «օբյեկտներում», հատկապես՝ «Նացիոնալ» հյուրանոցային համալիրում․ «Ճիշտ է` ակտի թիվը մեծ չէ` 8 միլիոն դրամ, սակայն քաղաքական ենթատեքստը թափանցիկ է․ առաջիկայում սպասվող ակտիվ քաղաքական զարգացումների ֆոնին Հովիկ Աբրահամյանին զգուշացվում է` խելոք նստել տեղը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
