Հովիկ Աբրահամյանի ոստիկանապետ եղբորորդին ազատվել է զբաղեցրած պաշտոնից
նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են Armtimes.com-ի տեղեկությունը՝ հավելելով, որ Աբրահամյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Հովիկ Աբրահամյանի եղբորորդու մասին մամուլը բազմիցս գրել է: Նրա անունը շոշափվում էր նաև մի աղմկահարույց պատմության մեջ, որն այսպես ասած ջրվեց: Մասնավորապես, «ՀԺ»-ի տեղեկություններով, Արսեն Աբրահամյանն իր վարորդի և քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծել է մարզային վարչության քրեագետ, ոստիկանության լեյտենանտ Եսայի Էլոյանին: Պատճառը, մեր տեղեկություններով, եղել է այն, որ Էլոյանին հրահանգել են ինչ-որ մեքենայի պետհամարանիշներ բարձրացնել Արսեն Աբրահամյանի մոտ, սակայն Էլոյանը արագ չի կատարել հրահանգը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
