Հովիկ Աբրահամյանը կլինի վերջինը
Lragir.am-ը գրում է ․
Այսօր երեկոյան կառավարությունում նախատեսված է նախկին վարչապետների հանդիպումը Հովիկ Աբրահամյանի հետ, կամ «Վարչապետների ակումբի» առաջին հանդիպումը:
Հովիկ Աբրահամյանը Հայաստանի 13-րդ վարչապետն է: Նախկին վարչապետներից Անդրանիկ Մարգարյանը եւ Վազգեն Սարգսյանը ողջ չեն:
Ներկայում պետական բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Հարությունյանը, Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է, Արմեն Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը:
Հրանտ Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանը պատգամավորներ են: Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահն է: Ռոբերտ Քոչարյանը ռուսական Սիստեմա ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:
Արմեն Դարբինյանը Սլավոնական համալսարանի ռեկտորն է, իսկ Արամ Սարգսյանը՝ «գործազուրկ»:
Մանրամասները ՝ սկզբնաղբյուրում