Հովիկ Աբրահամյանը պայքարում է ստվերի դեմ, իսկ վճարվող հարկերը նվազում են
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ կապված երկու խոշորագույն ընկերություններն այս տարվա առաջին եռամսյակում կտրուկ նվազեցրել են պետական բյուջե վճարած հարկերը: Նվազումը մոտ 26 տոկոս է: Խոսքն «Ալեքս Գրիգ» և «Սամսեր գրուպ» ընկերությունների մասին է, որոնք նշված ժամանակահատվածում, ըստ պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած պաշտոնական տեղեկանքի, վճարել են, ընդհանուր առմամբ, 4,5 մլրդ դրամ՝ անցած տարվա 1-ին եռամսյակի ավելի քան 6 մլրդ դրամի փոխարեն:
Այս հանգամանքն ուշագրավ է այն տեսանկյունից, որ Հայաստանում ներկայումս ընթանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից նախաձեռնած «անզիջում պայքար»՝ ստվերային տնտեսության դեմ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
