Հովիկ Աբրահամյանը ստորագրել է իր հրաժարականի դիմումը
Հովիկ Աբրահամյանը հայտնվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կարգավիճակում: Նա ընկել է նույն թակարդի մեջ ինչ ինքն էր լարել Տիգրան Սարգսյանի համար: Ստանձնելով կառավարության ղեկը՝ Հովիկ Աբրահամյան մի քանի անգամ փորձ կատարեց հանդես գալ նորարարական մոտեցումներով՝ այդպիսով բարձրացնելով սեփական վարկանիշը: Աբրահամյանը հասկանում էր, որ վարչապետի պաշտոնին հայտնվելով նա լուրջ հնարավորություն է ստացել հայտնվել նախագահական գահին և երկիրը ղեկավարեր Բաղրամյան 26-ից:
Ինչևէ Հովիկ Աբրահամյանի մոտ չստացվեց իրականացնել այնպես, որպեսզի ժողովուրդը որևէ հարցում օրհնի իրեն: Հակառակը՝ նա այս պահին դարձել է քավության նոխազ, իսկ իշխանության ձգտողների համար՝ իրական թիրախ:
Պատահական չէ, որ վարչապետ դառնալ ցանկացող Խաչատուր Սուքիասյանը հաճախ է քննադատական հայտարարություններով հանդես գալիս:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում