Հովիկի հետ շուկայում միասին կանգնում ու ապրանք էինք ծախում,- պատմում է Ջեմմա տատիկը
Hraparak.am-ը գրում է .
Աբովյանի Նոր գյուղից / Թազա գյուղ/ հյուր ունեի: Ջեմմա տատիկն էր: Մի շատ հետաքրքիր բան պատմեց:
Տատիկը կոնկրետ թիվը չէր հիշում, 80- ականներ էր ասում.
-Հովիկը իմ շուկայի ընկերն էր, միասին բան- ման էինք ծախում,- պատմում է տատիկը: - Ինքը Մխչյան գյուղից ապրանք- մապրանք էր բերում, կանաչի, միրգ, էլ ինչ ասես: Կանգնում ու ծախում էր: Ես էլ, որ իրենից մի 20 տարով մեծ էի, մեր գյուղից էի կանաչի, միրգ տանում, ծախում:- Կոմիտասի շուկայում միասին կանգնում ու ապրանք էինք ծախում: - Առավոտ շուտ «կշեռքի էինք կանգնում», թե ով որ կշեռքի մոտ պիտի կանգնի: Դրա համար մի քիչ փող էինք մուծում: Հետո «չեկ էինք վերցնում», որ իմանայինք՝ որ համարն ենք ու որտեղ ենք կանգնելու: Դրա համար էլ էինք փող մուծում: Օրենք էր: - Պատահում էր, որ Հովիկն ինձ մոտիկ սեղանի մոտ էր ընկնում, ասենք ես 5 համարն էի լինում, ինքը՝ երկուսը կամ երեքը: Խոսում, կատակում, բաներ էինք պատմում: Հետո միասին էինք հաց ուտում: Տնից բան- ման էինք բերում, դրսից էլ սրտներիս ուզած մի բան էինք գնում ու ուտում: Ի՜նչ ախորժակով էինք ուտում, ի՜նչ ախորժակով:
- Ջեմմա տատի, բա ո՞նց իմացար, որ այդ տղան մեր վարչապետն է:
Շարունակությունը ` սկզբնաղբյուրում: