«Հովիկը հաստատ կիթառ չի նվագի, երբ երկիրը կործանվում է»
Այսօր ես մտադիր եմ գովել Հովիկ Աբրահամյանին: Հովիկ Աբրահամյանը շատ է զիջում օֆշորի հերոսին, քանի որ նա խոսակցության ժամանակ տերմինակոխ չի անում: Այս մասին, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: «Հովիկը հաստատ կիթառ չի նվագի, երբ երկիրը կործանվում է: Միգուցե նրան հաջողվի մի քանի տոկոսվ կանխել արտագաղթը: Հայաստանում համակարգային փոփոխություններ են հարկավոր: Հովիկ Աբրահամյանն այս ողբերգության հասցրած Հայաստանում էական փոփոխություն չի կարող անել առաջին մեկ տարում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: Եղիազարյանի խոսքով՝ Հայաստանի պես քանդված երկրին միգուցե ֆաշիզմ է հարկավոր՝ դիկտատուրա, որպեսզի երկաթյա ձեռքով կարգ ու կանոն հաստատվի. «Մենք հո՞ երկիր չենք կորցնելու»-հարցադրում արեց բանախոսը:
