Հովսեփը 6–ամյա աղջկան առեւանգել է տեսած երազի պատճառով, ապա սպանել է նրա պապին
Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 42-ամյա բնակիչ Հովսեփ Սարգսյանը դատարանի առջեւ է կանգնել միանգամից երեք մեղադրանքով` առեւանգման, սպանության փորձի եւ սպանության։
Ըստ մեղադրական եզրակացության` Հովսեփ Սարգսյանը, որը տառապում է «մտավոր թերնորմալություն» հոգեկան հիվանդությամբ, իբրև երազում տեսնելով, որ իր հարևան Էդվարդ Մելիքյանի 6-ամյա թոռնուհին քարով հարվածել է իր շանը, 2013թ. հոկտեմբեր ամսին երեխային «դաստիարակելու» նպատակով, վերջինիս ձեռքից քաշելով իրենց գյուղի մանկապարտեզի խաղահրապարակից առևանգել է նրան, տարել հարակից հիվանդանոցի նկուղ և շուրջ 5-10 րոպե երեխային պահել այնտեղ:
մանրամասն՝news.am-ում