ՀՔԾ-ն կարճել է Ռուբիկ Հակոբյանի` «Հրապարակի» լրագրողին հարվածելու գործը
Aysor.am-ը գրում է.
Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի`«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է:
«Ես սպասում էի, որ այնպիսի որոշում կկայացվի, որը լավագույնս կարտացոլի պատագամավորի արարքի պատժելիության աստիճանը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վահե Մակարյանը։
Հարցին՝ սպասո՞ւմ էր նման որոշման, «Հրապարակ» օրաթերթի լրագրողը պատասխանեց. «Չգիտեմ սպասելի էր, թե չէ, բայց, ամեն դեպքում, ցավալի էր։ Ես հույս ունեի, որ լավագույն դեպքում ՀՔԾ-ն կգնտեր բավարար ապացույցներ, որպեսզի մեղադրանք առաջադրվեր»։
Վ. Մակարյանը նշեց, որ շարունակելու է պայքարը՝ հույս ունենալով, որ կհասնի արդարության։
«Փաստաբանի հետ խորհրդակցել եմ, ամենայն հավանականությամբ, կբողոքարկենք ՀՔԾ-ի որոշումը», - նշեց լրագրողը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
