ՀՔԾ-ն պետք է բողոքարկի Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշումը. Զարուհի Փոստանջյան
ՀՔԾ-ն պետք է բողոքարկի Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշումը: Պետք է մեղադրանքն ընդլայնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
«Այդ հարցով մենք պատրաստում ենք հայտարարություն, քանի որ այս մեղադրանքով բավարավելը ճիշտ չէ և արդար չէ: Ռոբերտ Քոչարյանը հենց պաշտոնավարման առաջին օրվանից խախտել է օրենքի առջև հավասարության իրավունքի սկզբունքը և հենց դրանով է նա սկսել իր պաշտոնավարումը: Մենք մի քանի օր առաջ կատարել ենք «Պրիվետ Ռոբ» ակցիան, որի հասկացությունը տևել է շուրջ 10 տարի: Դա մի ժամանակշրջան էր, երբ բարևելու կամ մտերմիկ հարաբերությունները ընդգծելու համար մարդուն ոչ թե պատժում էին խոսքով այլ սպանում էին»,-ասաց Փոստանջյանը:
Նա նշեց, որ Քոչարյանը ոչ միայն սահմանադրական կարգն է խախտել, այլև բազմաթիվ այլ հանցագործություններ է կատարել և սահամանդրության անձեռնմխելիության հետ կապված հիմքեր չկան:
«Սրա հետ կապված և քաղաքական հայտարարություն պետք է անենք և իրավական գնահատական պետք է տրվի»,-հավելեց Փոստանջյանը:
