Հրաձգություն Ադրբեջան-Իրան սահմանին. կա զոհ և վիրավոր
Մարտի 10-ին Հորադիզի հատվածում Իրանի տարածքից մի խումբ զինված անձինք փորձել են մտնել Ադրբեջանի տարածք, սակայն Ադրբեջանի սահմանապահները նկատել են և կրակ բացել: Ադրբեջանական կողմից կա զոհ և վիրավոր:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության կայքը:
Հրաձգության ընթացքում զոհվել է ՊՍԾ զինծառայող, սահմանապահ ուղեկալի հերթափոխի պատասխանատու, ժամկետային կրտսեր սերժանտ Մամադով Սախավեթ Ֆիզուլի օղլուն(Məmmədov Səxavət Fizuli oğlu), ևս մեկ զինծառայող՝ կրկին ժամկետային զինծառայող, շարքային Ջաբրայիլով Վիդադի Խալիֆագուլու օղլուն ձեռքից վիրավորել է:
Դեպքի վայր է եկել նաև Պետական սհամանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: