«Հրաժարական չեմ տալու»․ Արթուր Դավթյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ արձագանքելով իր հրաժարականի վերաբերյալ լուրերին, պատասխանեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ․ «Հրաժարական չեմ տալու»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ է մտածում, երբ կարդում է Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ մամուլի հրապարակումները, Դավթյանը պատասխանեց. «Դու էդ հարցը ուղղելով ի՞նչ ես ակնկալում, ասեմ հաստատում եմ, թե հերքու՞մ. ավելի լուրջ բաներ կարդալու անհրաժեշտություն եմ ունենում»։
