Հրաժարական կտամ, եթե…
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր տեղի ունեցավ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը հավաքականի Red Eagles ֆան ակումբի ներկայացուցիչների հետ։
Հայրապետյանն ասել է, որ եթե հավաքականն աշխարհի 2018թ․ առաջնության ընտրական փուլը ձախողի, հրաժարական կտա։
«Հրաժարական կտամ, եթե այս շրջափուլը ձախողվի։ Եթե չստացվի, հեռանալու եմ։ Ես իմ խոսքի տերն եմ։ Ես ստախոս չեմ։ Եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ։
Ասեմ ավելին, հրաժարական կտայի, եթե ՖԱՖ-ը մի քիչ դադար տար, 1 ամիս ուշ սկսեր»,- ասել է Հայրապետյանը։