ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ՌԵԺԻՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ
Իսրայելում հայտարարել են, որ 2020 թվականին, չնայած կորոնավիրուսային համավարակի բերած ճգնաժամին, երկրի ռազմական արդյունաբերությունը 15 տոկոսի աճ է գրանցել։ Ընդ որում, ըստ Իսրայելի Պնախարար Բենի Գանցի, Իսրայելը հրաժարվել է զենք վաճառել այնպիսի պետությունների, որոնք ունեն բռնապետական կամ խնդրահարույց իշխանություն։ Այդպիսի երկրներից են, ըստ նախարար Գանցի, Բելառուսն ու Մյանման։
Գանցը ասել է, որ, մասնավորապես, իր երկիրը զենք չի վաճառում այն երկրներին, որոնք չեն համապատասխանում բարոյականության իսրայելական ստանդարտներին եւ որտեղ առկա է ցեղասպանության խնդիր։ Ավելացել է զենքի մատակարարումը Միացյալ Նահանգներ։
Իսրայելի Պնախարարը նաեւ հայտարարել է, որ հատկապես մեծ է հետաքրքրությունը այնպիսի զինատեսակների համար, որոնք մտնում են պատերազմի վարման էլեկտրոնային միջոցներ կատեգորիայի մեջ, ինչպես նաեւ մեծ է հետաքրքրությունը դրոնների, դիտարկիչ համակարգերի եւ ինքնաթիռների աէրոնավտիկայի հանդեպ։
