ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ՝ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ
Չար լեզուները ասում են, որ օրեր առաջ Թալին համայնքում «Հայաստան դաշինքի » քարոզարշավին մասնակիցներին մեծ մասը, ըստ օդում կախված լուրերի Էլ. Ցանցի եւ Գազի Սպասարկման Գրասենյակի աշխատակիցներն են եղել: Ովքեր եկել էին հատուկ վերոնշյալ կառույցների տնօրենների հրահանգով. վերջիններս աշխատակիցներին հրանհանգել են մի մարդու պես ներկա լինել նախագահի հետ հանդիպմանը:
Ի դեպ, հանդիպմանը, որն անց էր կացվել Թալինի մշակույթի տանը, առաջին շարքերում հպարտ կեցվածքով նստած էր Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը:
Ի դեպ, նշենք, որ նույնատիպ պատկեր է նաեւ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում, ուր հատկապես քաղաքապետարանի աշխատակիցները «տակից» «Հայաստան Դաշին» ենք խաղացնում: