1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հրանուշ Հակոբյանը 40 րոպե պատմել է,թե ինչպես են մսխել 600 միլիոնը.

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարին «բարձր մակարդակով» ամփոփելու Հովիկ Աբրահամյանի հրահանգը նախարարները մեկ մարդու պես կատարում են՝ յուրաքանչյուրն իր ֆանտազիայի շրջանակներում: Մեկը տպավորիչ սրահ է ընտրում, մյուսը խեղկատակության հասնող իր ունակություններն է դրսևորում՝ լրագրողների աշխատանքը գնահատելով, երրորդն իր աշխատակազմի կազմակերպած միջոցառումների ցանկն է ներկայացնում: Վերջինիս թվում էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով կառավարության նիստից հետո մամուլի սրահ մտավ նախարարության աշխատակազմի ուղեկցությամբ՝ ավելի հանդիսավոր դարձնելով ամփոփիչ ասուլիսը: 12:30-13:10-ը տիկին նախարարը միալար պատմեց, թե ինչ հայրենասիրական միջոցառումներ են արել, ինչքան հանձնաժողով ձևավորել, կրթադաստիարակչական ինչ սուրբ գործ կատարել: Թվում էր, թե կանդրադառնար իր ղեկավարած նախարարության բուն անելիքներին՝ թեկուզև ձախողված կամ կիսատ վիճակում, բայց դրանց մասին՝ ոչ մի բառ: Խոսքը գնում էր շրջագայությունների, ժողովների, միջոցառումների մասին:

Միակ սոցիալական ծրագիրը, որով կկարողանային սրբագրել իրենց տարիների անգործությունը և վատնած բյուջեն՝ «Նոր Հալեպ» թաղամասի ծրագիրը, որի մասին 2012 թվականի հունիսին հանդիսավոր հայտարարվեց կառավարության բարձր ամբիոնից, մինչ օրս մնացել է հայտարարության կարգավիճակում: Հակոբյանն արդարանում է ու բացատրում. նախարարությունից հասնում էր տարածքի տրամադրումն ու անվճար նախագծումը՝ արել են. «Եկեք մոռանանք այս խնդիրը, ի՞նչ առումով. սա պետական ծրագիր չէ, պետությունը չի որոշել կառուցել, որը կիսատ է մնացել, այն որոշել են կառուցել հալեպցիները՝ մոտ 6 հարյուր հոգի, և եթե մենք 6 հարյուր հոգուն չկազմակերպեինք ու ուղղություն չտայինք, կասեիք՝ չէ, դուք չեք զբաղվել էդ հարցով: …Հիմա մնում է հայ ժողովրդի, այդ թվում նաև ձեր բարի վերաբերմունքն այդ ծրագրին, ուզո՞ւմ եք օգնել սիրիահայերին, ես հայտարարեցի մի քանի անգամ. եթե ուզենան 2-3 դոլար ներդնեն, դա կլինի արդեն»:

Մեր հակադարձմանը՝ իսկ ինչո՞ւ իրենք բարի կամք չդրսևորեցին և տարատեսակ հանձնաժողովների ու համաժողովների վրա փոշիացող միլիոններից մաս չհանեցին այդ ծրագրին, պատասխանեց. «Ուրեմն, սիրելիս, մեր բյուջեն ընդամենը 600 միլիոն է, և էդքանով 16 ծրագիր անել, հազարավոր մարդկանց խնդիր լուծել կամ 40-80 հազար գիրք տպագրել… ես թվարկեցի միայն էն երևացողները, էլ կոպեկ չկա, որ խնայենք տանք: 600-ը դնենք, հազիվ մի տասը բնակարա՞ն կառուցենք: Դա մոտեցում չէ»: Եթե իրենց նախարարության գործառույթը չէր, այդ դեպքում ինչո՞ւ էր նախարարն այդ բեռը շալակել ու աշխարհից մուրում 2-ական դոլար՝ ծրագիրն իրագործելու համար: Գուցե հույսը դրել էր սփյուռքյան շրջանակների խղճի ու պատասխանատվության վրա, որ պատերազմի ճիրաններից Հայաստան ներգաղթած սիրիահայերի համար ոչինչ չեն խնայի, իսկ ինքը վերջում կվայելի մեծն հումանիստի դափնիները:

Եվ, ընդհանրապես, նախարարության գործունեության արդյունքում հաջողվե՞լ է հենց հայրենիք գեթ մեկ ներդրող բերել: Այս հարցին տիկինը պատասխանեց՝ հիշատակելով այնպիսի ծրագրեր, որոնց հետ իր ղեկավարած գերատեսչությունն աղերսներ չունի. «Բավականին ներդրումներ եղավ, Դիլիջանի դպրոցը միայն 130 միլիոն դոլար էր…»: Մինչ տարերքի մեջ թվարկում էր, ընդհատեցինք՝ խնդրելով կոնկրետացնել, թե ինչ է արվել սփյուռքի նախարարության շնորհիվ: «Գիտեք, շնորհիվ չկա, ես բոլորի հետ աշխատում եմ, մեր նախարարության վարչություններն աշխատում են իրենց հետ… Սամվել Կարապետյանի ներդրումները վերջին շրջանում Ղարաբաղի հիվանդանոցի…»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan