«Հրապարակ». ԲՀԿ-ն հունիսին կողմ էր, հոկտեմբերին՝ դեմ
«Պարզվում է՝ ԲՀԿ-ականներն այսօր ընդդեմ իշխանության «կանգնում են» ժողովրդի կողքին՝ դեմ արտահայտվելով մի օրենքի, որին ամիսներ առաջ՝ կոնկրետ հունիսի 20-ին, կողմ են քվեարկել:
Խոսքը «Շրջանառության հարկի մասին» օրենքին է վերաբերում, որին վերոհիշյալ օրը ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել են կողմ քվեարկելու մասին և ամբողջ կազմով կողմ են քվեարկել:
ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը ձեռնպահ են քվեարկել: Դեմ քվեարկող միակ խմբակցությունը եղել է «Ժառանգությունը», Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանն են ներկա եղել քվեարկությանը, երկուսն էլ դեմ են քվեարկել: Փոստանջյանն այդ ժամանակ երկրում չէր:
Ու հիմա ԲՀԿ-ն ժողովրդին հանել է փողոց՝ բողոքելու իրենց իսկ ձեռքով ընդունված օրենքի դեմ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
