«Հրապարակ». Եռյակի ներսում խլրտոցներ են ընկել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ոչ իշխանական դաշտն իսկական քաոս է հիշեցնում, ՀՅԴ-եռյակ պատերազմը դեռ չհանդարտված, հիմա էլ խլտրոցներ են ընկել եռյակի ներսում: Թեև ԲՀԿ-ն շարունակում է փախչել «իշխանափոխություն» բառից, սակայն «Ժառանգություն» կուսակցությունից վերջին օրերին ակնարկում են, որ անկախ ամեն ինչից, իշխանափոխության հարցը բարձրացվելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքում և քննարկվելու է ժողովրդի հետ:
Գործընկեր կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին չեն մտահոգում, նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ միասնական օրակարգ չկա, և չի կարող ասել՝ կլինի՞ իշխանափոխության պահանջ, թե՞ ոչ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
