Հրապարակ. Ինչու է հանգրվանել ԲՀԿ-ում
ՀԱԿ նախկին անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հանգրվանել է ավագանու ԲՀԿ ցուցակի 11-րդ տեղում։ Ինչո՞ւ ԲՀԿ-ում, երբ Նիկոլ Փաշինյանի հետ 5 տարի ՀԱԿ խմբակցության կազմում է եղել, եւ իր նախկին դաշինքը՝ ՀԱԿ-ն էլ պաշտպանում է Փաշինյանին, եւ «Իմ քայլը» դաշինքում տեղ են գտել նաեւ ՀԱԿ ակտիվիստներ։
Սարգսյանն ասաց, որ իր՝ ԲՀԿ-ում հայտնվելը «շատ տրամաբանական գործընթաց է»։ «2014-ից համագործակցում եմ ԲՀԿ-ի հետ, պիտի խորհրդարանական ընտրություններին էլ իրենց հետ մասնակցեի, բայց չմասնակցեցի՝ ինչ-ինչ պատճառներով, այնպես որ, անակնկալ չէր ավագանու ցուցակում հայտնվելը»։ Ավագանու ԲՀԿ ցուցակում հետաքրքիր անուններ կան՝ Կամերային թատրոնի տնօրեն, «Ռադիոլուրի» նախկին խմբագիր Հռիփսիմե Առաքելյանը, հայտնի ծանրորդ Նազիկ Ավդալյանը եւ այլք։