«Հրապարակում այրել է պետք դրանց». Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ համայնքի մասին
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովի դիմաց մի խումբ ցուցարարներ խաղաղ ակցիա էին իրականացնում: Ցուցարարները ցանկանում էին մուտք գործել խորհրդարանի դահլիճ և քահանայի օրհնությամբ խնկարկման արարողություն կատարել, որպեսզի դահլիճը մաքրվի տրանսգենդեր կնոջ ներկայությունից հետո:
ԱԺ-ում ցուցարարներին ընդունեցին մի քանի պատգամավորներ: Քահանա Տեր Ղազար Պետրոսյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին ներկայացրեց իրենց առաջարկը՝ ԼԳԲՏ անձանց վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ. «Առաջարկում ենք, որ որպես օրինագիծ ներկայացվի մեր հարգարժան պատգամավորներին, որ ԼԳԲՏ հանցագործությունները պատժվեն Քրեական օրենսգրքով առվազն մինչև 4 տարվա ազատազրկման»:
Ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը նշեց, որ համաձայն է առաջարկի հետ. «4 տարին քիչ է, հրապարակում այրել էլ է պետք դրանց»,- ասաց նա
