1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հրապարակվել է Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով աղմկահարույց ձայնագրությունը

 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո շարունակվեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հերթական դատական նիստը:

Այսօրվա դատական նիստին հեռախոսով ցուցմունք տվեց (խմբ. ձայնը փոխված) և կողմերի հարցերին պատասխանեց այս գործով կարևորագույն վկաներից մեկը, ում նկատմամբ պաշտպանության միջոցներ են կիրառվել: Անվտանգության նկատառումներից ելնելով Հակոբ Իսպիրյան կեղծանունով հանդես եկող վկան չէր ներկայացել դատարան:

Ծածկանունով վկան հեռախոսազանգով դատարանին հայտնեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքը և, որ ինչ գրել է՝ ճիշտ է: Սակայն հաշվի առնելով, որ հակասություններ կան նրա՝ հեռախոսով տված ցուցմունքի և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև, պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

Նշենք, որ պաշտպանական միջոցներ են կիրառված գործով չորս վկաների նկատմամբ, ովքեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են և որոնց շնորհիվ բացահայտվել է Արթուր Սաֆարյանի սպանությունը:

Ըստ գործի նյութերի՝ հիշյալ անձինք Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո հետևել են սպանության ենթադրյալ կատարող Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի մեքենայի տեղաշարժին:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի- Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը:

Ուշագրավ է, որ գործով կարևորագույն այս վկաներն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ «Մագնում» հյուրանոցից դուրս եկող մեքենայում երկու հոգի է եղել, ընդ որում, 4 աշխատակիցներն էլ այդ ցուցմունքը նույնությամբ կրկնել են: Այսինքն, եթե Մովսես Ներսիսյանը սպանվել է «Մագնում» հյուրանոցում, ապա հարց է առաջանում՝ ո՞վ է եղել վարորդի կողքին նստածը:

Այսօրվա դատական նիստին այս գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հերթական անգամ ուշադրություն հրավիրեց այդ հարցի վրա: Այս կապակցությամբ մեղադրող դատախազը պարզաբանեց, որ տեղաշարժին հետևած անձինք հնարավոր է մթության պատճառով վրիպել են և նշել, որ մեքենայում երկու անձ են տեսել:

Այսօրվա նիստին հրապարակվեց նաև Իսրայել Սարգսյանի և այս գործով նախկին մեղադրյալ, նախկին ոստիկան Տիգրան Ասատրյանի խոսակցության հայտնի ձայնագրությունը, որի շնորհիվ Տիգրան Ասատրյանն իբր ապացուցել էր իր անմեղությունը և կատարվածը բարդել Իսրայել Սարգսյանի վրա:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը, սակայն բազմիցս հայտարարել է, որ այդ ձայնագրությունը մոնտաժված է: Ըստ նրա՝ իր նախկին ընկերը՝ Տիգրան Ասատրյանը, մոտ մեկուկես ժամ տևած իրենց խոսակցությունից պահել է միայն 18 րոպեն և դա ներկայացրել նախաքննական մարմնին: Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ Տիգրան Ասատրյանը խուսափում էր գալ դատարան և իր հարցերին պատասխանել:

Նշենք, որ համաձայն Տիգրան Ասատրյանի նախաքննական ցուցմունքի՝ Արթուրի հուղարկավորությունից հետո ինքն Իսոյի հետ զրուցել է սպանության թեմայով և հայտնել, որ ոստիկանները դուրս են եկել «Մերսեդես E » մակնիշի ավտոմեքենայի հետքի վրա, և երբ Իսոն լսել է այդ մասին, այլայլվել է: Հետո, ըստ Ասատրյանի, Իսոն պատմել է, որ ի սկզբանե իմացել է` ով է սպանությունը կատարել, և որ դա Մոսոն է եղել: Ասատրյանն իր ցուցմունքում, նաեւ անդրադարձել է, թե ինչու էր ձայնագրել իր ու Իսոյի խոսակցությունները և ինչու է դրանք մոնտաժել:

Այսօրվա դատական նիստին գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հերթական անգամ միջնորդեց այս գործով իրեղեն ապացույցներին կցել դեպքի վայրից հայտնաբերված ձեռնոցը:

մանրամասները՝yerkir.am-ում: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan