Հրապարակվել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը
ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը: Կազմակերպության և France Football-ի համատեղ մրցանակի հավակնորդ են 23 խաղացողներ:
Գարեթ Բեյլ (Ուելս), Լուիս Սուարես, Էդիսոն Կավանի (երկուսը` Ուրուգվայ), Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա), Էդեն Ազար (Բելգիա), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա), Անդրես Ինյեստա, Չավի (երկուսը` Իսպանիա), Ֆիլիպ Լամ, Բաստիան Շվայնշտայգեր, Մեսութ Օզիլ, Տոմաս Մյուլեր, Մանուել Նոյեր (բոլորը` Գերմանիա), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան), Լիոնել Մեսսի (Արգենտինա), Տիագո Սիլվա, Նեյմար (երկուսը` Բրազիլիա), Անդրեա Պիրլո (Իտալիա), Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա), Ռոբին վան Պերսի, Արյեն Ռոբեն (երկուսը` Հոլանդիա), Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Յայա Տուրե (Կոտ-դ’Իվուար): Մրցանակը նվաճում է այն ֆուտբոլիստը, ով հաղթող է դառնում թիմերի ավագների և ազգային հավաքականների մարզիչների, ինչպես նաև եվրոպական մարզական առաջատար պարբերականների ներկայացուցիչների շրջանում անցկացրած հարցման արդյուքնում: