1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հրաշալի եռյակի ջանին մեռան, հետո բոյը թաղեցին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաշալի եռյակը երեկ այցելեց Արարատ: Չնայած նախապես ծրագրվել էր հանրահավաքն անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում, սակայն ծրագրերը նախօրեին փոխվել էին, քանի որ նույն օրը Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի մտքով հանկարծ անցել էր այդ հրապարակում մանկական երգի-պարի միջոցառում անցկացնել: Ստեփան Շահումյանի անվան հրապարակում ելույթ ունեցողները քաղաքապետին պիտակեցին՝ «երեխաների թիկունքում պախկվող» մարդ:

«Երեք խորհրդարանական ուժերը, ուս ուսի տված, իրենց աջակցող արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և ժողովրդի հետ այսօր այստեղ են: Մեր երկրում առանց այդ էլ կյանքը մի բան չէր, բայց դարձավ, որ կենսակերպը քաղաքացու համար դարձավ անտանելի: Մենք ստիպված դուրս եկանք փողոց, ստիպված նշանակեցինք մի ելակետ՝ հոկտեմբերի 10, որից հետո ժողովրդական ալիքն անդառնալիորեն գնալու է դեպի փոփոխություն»,- բացման խոսքում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Ի դեպ, վերջինս բոլոր հանրահավաքներին ցանկություն է հայտնում, որ սա ոչ թե լինի ելույթներ լսելու ձևաչափ, այլ զրույց-երկխոսություն: Սակայն ոչ մի անգամ ոչ մի քաղաքացի այդպես էլ զրույցի չի բռնվում, իր դարդերը չի պատմում, անգամ հարց չի ուղղում նրանց, լսում են ու գնում տուն:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ փորձեց արարատցիների սիրտը շահել՝ հայտարարելով, թե զգում է նրանց էներգիան. «Մենք ընդունում ենք, որ ձեր սպասումները պարտավոր ենք իրականություն դարձնել: Այսօր մենք անկեղծ ու լուրջ պետք է խոսենք ձեզ հետ միասին: Ինչո՞ւ մենք պետք է ունենանք մեկ միլիոն աղքատ մարդիկ, ինչո՞ւ պետք է մեր երկրում ներդրումներ չանեն: Դրա համար մենք հիմա տրամադրված ենք վճռական, շատ վճռական: Համաձա՞յն եք, որ պետք է փոփոխություն անենք այս երկրում»: «Այո՛»,- պատասխանեց ժողովուրդը: Արարատցիները նույնիսկ մի պահ Գագիկ Ծառուկյանին հիշեցին և սկսեցին նրա անունը վանկարկել, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ էլ մեկը շարքերից գոռաց՝ «Մեռնեմ ջանիդ»… Նման էմոցիոնալ հանրահավաքին պակասում էին միայն հակառակ սեռի ներկայացուցիչների ելույթները, և ամեն ինչ իդեալական կլիներ: Նրանք սպասեցնել չտվեցին, արդեն առաջին 20 րոպեից հետո 5 կանայք շարքերի միջից բանախոսների հետ հավասար գոռում էին, անիծում, հրաշալի եռյակի բոյը թաղում և մտցնում ցեխը, հանում: «Տո դուք ո՞վ եք, ի՞նչ եք, հերի՛ք ա ժողովրդին խաբեք: Սաղ սխալ են խոսում: Հերի՛ք ա սուտ խոսաք, ժողովրդին կուլ տաք»,- գոռում էին իշխանության «բետեեռները», որոնց, բնականաբար, ուղարկել էին՝ հատուկ հանրահավաքը «հարամելու»:

Ելույթ ունեցողներից միայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բանատեղ դրեց կոկորդ պատռող կանանց. «Պարզվում է՝ մենք ունենք քույրիկների մի խումբ, որոնց առաջին անգամ հանդիպեցինք Հրազդանում, որոնք եկել պահանջում էին ընդդիմության հրաժարականը: Սիրելի՛ բարետես, գեղեցիկ քույրիկներ ջա՛ն, նրանք, ովքեր ձեզ ուղարկել են, թող հաջորդ անգամ շալվարները տան՝ հետներդ բերեք»: Բայց առաջարկը չազդեց «գեղեցիկ քույրիկների» վրա:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan