«Հրաշալի քառյակը» չորս ժամ փակվել է, բլոտ խաղացել
Ում «ականջներն» են երեւում «քառյակի» թիկունքում...
«Հրաշալի քառյակը» չորս ժամ փակվել է, մեկուսացել ու քննարկել, կամ ո՞վ գիտի գուցե բլոտ խաղացել եւ հընթացս էլ որոշել աշնանը բացահայտվել: Չնայած փաստաթուղթ են ընդունել' 12 կետից բաղկացած, կուզեին ավելի շատ կետեր լինեին, օրինակ 13, բայց դե այդ թիվը չարագուշակ է, բա որ հանկարծ իշխանություններից ակնկալածները նաֆսվեն ու ի չիք դառնան: Իսկ «քառյակի» բազմակուսակցական ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը խոստացել է հայտարարության ազգափրկիչ դրույթները հանրայնացնել առաջիկա ասուլիսում: Ի դեպ, հայտարարությունը քառյակցիների ասելով վերաբերում է ներքին քաղաքականության հարցերին, իսկ Աստանայի իրադարձություններին անդրադարձ չի եղել: Պարզ է չէ՞, ում «ականջներն» են երեւում «քառյակի» թիկունքում:
