«Հրաշք այգի» ընկերությունը տուգանվել է
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությունը հրապարակել է «Հրաշք այգի» ընկերության նկատմամբ իրականացված վարույթի արձանագրությունը:
Ժամկետանց թունաքիմիկատներ վաճառելու համար ընկերության տնօրեն Արթուր Իվանյանը տուգանվել է 150 հազ. դրամով: Նշենք, որ «Հրաշք այգի» ընկերության (Արշակունյաց պողոտա, 214) հիմնադիրն է «Ստարտ պլյուս» ՍՊԸ-ն:
