ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ «Ունենք մահվան ևս մեկ դեպք»․ նախարար
Կորոնավիրուսից այսօր առավոտյան մահացել է ևս մեկ քաղաքացի․ այս պահի դրությամբ ունենք 12 մահ, այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ մահացածը 81-ամյա քաղաքացի էր, ով ուներ ծանր հիվանդություններ։