Հրայն Թովմասյանը ԱԺ աշխատակիցներին է ներկայացրել Սահմանադրական փոփոխությունները
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը հուլիսի 21-ին ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին է ներկայացրել ՍԴ փոփոխությունների անհրաժեշտությունը, գործող համակարգի խնդիրները: ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նա անդրադարձել է կառավարման ձևի փոփոխությանը, խոսել պառլամենտական կառավարման մոդելին անցնելու մասին:
Հրայր Թովմասյանը պատասխանել է նաև ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հարցերին:
