«Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալին դատարան են կանչել. ուշագրավ զարգացումներ կան
«Ժողովուրդը» գրում է. «Հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանին, որպեսզի նա նոյեմբերի 13-ին էլի ներկայանա դատարան:
Պարզեցինք, որ ՔԿՀ պետի տեղակալին դատարան են հրավիրել հարցաքննության «Հրազդան» ՔԿՀ-ում որպես անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Ասատրյանի կաշառքի գործի համար:
Բանն այն է, որ ՔԿՀ դատապարտյալ Ալեն Մանուկյանը իրավապահներին հայտնել է, թե անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետը իրենից կաշառք է պահանջել, ինչի արդյունքում էլ այսօր Ասատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Սակայն այս քրեական գործի շրջանակներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, եւ դատարանում դատապարտալները մեկը մյուսի հետեւից հայտարում են, որ ՔԿՀ պետ գնդապետ Վահան Մարգարյանն է ուղղորդել, որ քրեակատարողական հիմնարկի մասնագետ Էդգար Ասատրյանի դեմ ցուցմունք տան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում