«Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի ղեկավարը 1500 դոլար կաշառք է վերցրել. գործը դատարանում է
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավար Վահե Ախոյանը հայտնվել է դատարանում կաշառք պահանջելու եւ ստանալու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ախոյանը 2015թ. կաշառք տվողի ներկայացրած անձի օգտին այլ պաշտոնատար անձի կողմից գործողություն կատարելու համար պահանջել եւ ստացել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
ՔԿՀ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է:
Գործով նախաքննությունն ավարտվել է: Այն կքննվի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: