Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցների աշխատավարձերի կեսը, հնարավոր է, ցեմենտի տեսքով տրվեն.
Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները կրկին պարապուրդի են մատնվել: Չնայած այն բանին, որ գործարանը դեռ երկու ամիս էլ չկա, ինչ գործում է, կրկին դադարել է արտադրանք տալ: Գործարանի աշխատակիցները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել են, որ գործարանի տնօրինությունը որոշել է նոյեմբերի 15-ից անորոշ ժամանակով դադարեցնել գործարանի աշխատանքները:
Գործարանի աշխատակիցներին ասել են, թե հայտնի չէ՝ երբ նորից կսկսի գործարանը բնականոն աշխատել: Աշխատակիցները փորձել են գործարանի տնօրինությունից պարզել, թե այդ դեպքում ինչպես է լուծվելու իրենց աշխատավարձերի խնդիրը, քանի որ հուլիսից իրենք աշխատավարձ չեն ստացել: Նրանց, սակայն, պատասխանել են, որ աշխատավարձերի կեսը, հնարավոր է, ցեմենտի տեսքով ստանան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
