Հրազդանում շտաբօգնությունը աշխատել է ծանրաբեռնված, իսկ ծննդատանը լույս աշխարհ է եկել 7 երեխա
Ամանորի տոներին Հրազդանի շտապ օգնության ծառայությունը կանչերի պակաս չի զգացել: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է 110 կանչ, իսկ Հրազդանի ծննդատանը լույս աշխարհ է եկել 7 երեխա, որից՝ 4-ը աղջիկ եւ 3-ը տղա. «Եթե համեմատենք կանչերի քանակը անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, գրեթե նույնն է: 6 օրերի ընթացքում գրանցվել է 13 կոտարվածքի դեպքեր, որից 6-ը Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխվել են Ծաղկաձորի ճոպանուղուց: Տոնական օրերի կանչերը տարբեր են եղել՝ ջերմության բարձրացում, սիրտ-անոթային հիվանդություններ եւ այլն: Այս օրերին թունավորուման դեպքեր չեն գրանցվել»: Այս մասին տեղեկացանք Հրազդանի բժշակական կենտրոնի շտապ օգնության բաժանմունքից:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ամանորի տոնական օրերին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը շարունակելու է գործել` 24 ժամ աշխատանքային գրաֆիկով:
Նելլի Կարապետյան
http://hraparak.am/?p=134025&l=am/hrazdanum+shtabognutyuny+ashxatel+e+canrabernvac+isk+cndatany+luys+ashxarh+e+ekel+7+erexa
