Հրազենային վնասվածք ստացածներին վիրահատել են
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել տղամարդ: Մեզ հաջողվեց պարզել, որ նրանց տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն: Հիվանդանոցից Fnews.am-ի թղթակցին հայտնեիցն, որ հրազենային վնասվածք ստացածներին վիրահատել են, վիճակը գնահատվում է բավարար: «Մեկը վնասվածք է ստացել աջ ոտքի հատվածում, բավական երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի նրանք դուրս գրվեն»: Մեզ տեղեկացրեցին նաեւ, հիվանդների մոտ են եկել քննիչներ և հիվանդների հետ են զրուցում: Ոստիկանության լրատվական բաժնից էլ տեղեկացրեցին, որ այս պահին աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու եւ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի վիրավորներն են՝ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 16/2 շենքի 14 բնակարանի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Գրիգորյանը, ով հրազենային վնասվածք է ստացել նստատեղի շրջանում, և Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ շենքի 26 բնակարանի բնակիչ, 47-ամյա Արթուր Թորոյանը, ով հրազենային վնասվածք է ստացել աջ ոտքի շրջանում: