Հրդեհ՝ Մասիս քաղաքում
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 05.00-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տաքսու սերվիսներից մեկում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար մեքենա:
Պարզվել է, որ այրվում է Հանրապետության փողոցի թիվ 73/4 հասցեում գտնվող մետաղյա վագոն-տնակը` ամբողջությամբ մոտ 18 ք.մ, դեղատան տանիքը` մասնակի 5 ք.մ և ջերմահարվել է թիվ 5 ավագ դպրոցի 3 պատուհանը` մոտ 6 ք.մ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.35-ին, մարվել` 06.54-ին:
